Рубрика: Մասնակիցների աշխատանքները, Մեր նախագծերը, Մեր քննարկումները

Վերլուծում է Նարե Արղությանը…

Մեր նոր մասնակիցը՝Նարե Արղությանը վերլուծել է իմ նոր պատմվածքներից մեկը՝<<Սիրե՛ք Ձեր քույրերին>> պատմվածքը: Վայելենք…

Հղումը կարող եք տեսնել նաև իր բլոգում

Рубрика: Մեր նախագծերը, Մեր քննարկումները

Պատանեկան ակումբը և Ընտանեկան դպրոցը…

Ընտանեկան դպրոցը ամեն օր միավորում է ընտանիքը… Ամեն օր մեզ դարձնում ավելի միավորված, ավելի հասկացող ավելի շփվող… Տալիս մեզ հնարավորություն, որպեսզի մենք միմյանց հետ շփվենք, զգանք միմյանց, լսենք իրար, օգնենք…Այո, այս ամենը տալիս է կրթահամալիրը, տալիս է այս ամենը, քանի որ ոչ մեկիս համար էլ գաղտնիք չէ, որ մենք շատ հաճախ մոռանում ենք, թե ինչքան կարևոր է մեր ընտանիքի հետ շփումը, ինչքան կարևոր է, որպեսզի մենք խոսենք,   զգանք, ուղղակի զգանք իրար:

Բոլորս անընդհատ ասում, համոզում, խնդրում ենք մեր ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք մասնակցեն մեր ընտանեկան նախագծերին, իսկ ինչպե՞ս է այդ ամենը իրականացվում:

Այսօր կցանկանայի կոնկրետ խոսել ակումբների և ընտանեկան դպրոցի միջև կապի մասին: Բոլորը հիմա քննարկում, առաջարկում, իրականացնում են տարբեր նախագծեր, սակայն ոչ մեկ չի խոսում, թե ինչպե՞ս է ակումբը ոգեշնչում, որպեսզի սովորողը մասնակից դառնա ընտանեկան դպրոցին: Իրականում, այդ ոգեշնչումը ակումբներում ամենամեծն է…Այդ մասին պետք է խոսել, պետք է արձանագրել և ցույց տալ, որ ակումբներին մասնակից դառնալով, դու այնքան ոգեշնչում ունես, որ անընդհատ ցանկանում ես գործել(իհարկե ընտանիքիդ ներառելով):

Ինքս արդեն մի քանի շաբաթ է, ինչ համակարգում եմ Պատանեկան ակումբը: Պատանեկան ակումբը այս փոքրիկ  ժամանակահատվածում հասցրել է իրականացնել շատ-շատ նախագծեր, որոնք հենց ընտանեկան նախագծեր են:  Հիմա կներկայացնեմ մի քանի կետեր, որոնք ոգեշնչում են ակումբի մասնակիցներին մասնակցել…

  • Ակումբը միշտ միավորված է՝փոքրիկ ընտանիքի պես: Ոչ մի դասարան չի կարող այնքան միավորված լինել, ինչքան ակումբը, քանի որ ակումբում այնպիսի մարդիկ են, ովքեր ունեն նույն նախասիրությունները, ովքեր զբաղվում  են նույն գործով և սիրում այդ գործը: Նշեմ, որ այդ <<գործը>> ստեղծագործելն է, գրելը, վերլուծելը, ընթերցելը և այլն: Ամեն բան գրականության հետ կապված: Այսինքն, եթե մեր անվանումը ավելի կոնկրետացնենք, ապա՝ Ստեղծագործողների պատանեկան ակումբ: Մի խոսքով, երբ այդքան միավորված ընտանիքը իրականացնում է ինչ-որ նախագիծ, այդ նախագիծը արդեն ոգեշնչում է, ստիպում, որ ամեն մեկը իրենը ներկայացնի, առաջարկի…
  • Իհարկե, երկրորդ կետի մեջ են մտնում նախագծերը: Պատանեկան ակումբը միշտ ներկայացնում է այնպիսի նախագծեր, որոնք քննարկվում են ակումբի յուրաքանչյուր անդամի հետ: Մեզ համար անչափ կարևոր են ակումբի մասնակիցների կարծիքները, այդ պատճառով էլ նախագիծը իրականացվում է միայն նրանց համաձայնությունը ստանալուց հետո:
  • Պատանեկան ակումբում յուրաքանչյուրը զբաղվում է նրանով, ինչով ինքն  է ուզում: Մեկը՝ստեղծագործում է, մյուսը՝վերլուծում… Մենք չենք ընտրում հատուկ նախագիծ, և միայն այդ նախագիծն իրականացնում, ստիպում, որպեսզի հենց այդ նախագիծը սովորողը իրականացնի: Բոլորն էլ կարող են ամեն պահի առաջարկել իրենց սեփական նախագիծը, իրենց նախաձեռնությունը: Օրինակ՝
    Մենք որոշել էինք իրականացնել <<Սասնա ծռեր>> նախագիծը, շատերը համաձայնվեցին, հետաքրքրվեցին, իրականացրեցին, սակայն կային սովորողներ, ովքեր ուղղակի չոգեշնչվեցին այդ ամենից և այդ ընթացքում կարդացին պատմվածքներ, վերլուծեցին: Այս ամենը կարելի է անել  ընտանիքի անդամների հետ միասին, սակայն առավելությունն այն է, որ ընտանիքի հետ կարելի է իրականացնել այն նախագիծը, որը հենց մասնակցին է հետաքրքիր: Մասնակիցն ունի ընտրության հնարավորություն:

Կարծում եմ, եթե ցանկանում եք  ընտանիքի անդամներին նախագծի մասնակից դարձնել,ապա պետք է ընտրեք այնպիսի նախագծեր, որոնք հետաքրքիր կլինեն ծնողներին: Ես ինքս հենց այդպես եմ անում: Ընտանիքի անդամները պետք է ընդգրկվեն իրենց հետաքրքրությունից դրդված:

Այս հոդվածը ավելի պատկերավոր դարձնելու համար, ես խոսեցի ակումբի մի քանի մասնակիցների հետ…

Երբ մասնակցում ես Պատանեկան ակումբի նախագծերին, դու գիտես, որ չկա հատուկ ժամկետ, չկան հատուկ կետեր և պարտադիր պայմաններ, որոնց պիտի հետևես, դու կարող ես նախագիծն իրականացնել քո ձևով, ընտրել իրականացման քո տարբերակը, իսկ երբ այդ ամենը իրականացնում ես սովորական դասապրոցեսի ընթացքում, քեզնից պահանջում են նյութ, որը պետք է ներառի հատուկ կետեր, պայմաններ, դու պետք է այդ ամենն իրականացնես հատուկ ժամանակահատվածում, որը ոչ մի կերպ չի ոգեշնչում: Ընտանեկան նախագիծը պետք է իրականացնել հավեսով, առանց սահմանների, իրականացման ընթացքում լինել ազատ, դուրս գալ այդ սահմաններից, որը հաճախ չի ստացվում, եթե իրականացնում ես նախագիծը սովորական դասապրոցեսի ընթացքում: Անկեղծ կասեմ, որ ընտանիքի անդամներին ներառելը ինձ համար շատ բարդ է լինում, քանի որ նրանք ունեն իրենց աշխատանքը, զբաղված են և շատ բարդ է այդ ամենին զուգահեռ, նրանց ներառել ինչ-որ նախագծում:

Պատմում է Լիա Հարությունյանը

Երբ աշխատում ես Պատանեկան ակումբի հետ, դու այդ աշխատանքը չես համարում պարտականություն, դու այդ ամենը համարում ես նախասիրություն, ազատ ժամանակը լցնելու տարբերակ, իսկ երբ ընտանեկան ինչ-որ նախագիծ ես իրականացնում դասապրոցեսի ընթացքում, ապա այդ ամենը միանգամից վերածվում է առաջադրանքի, պարտավորվածության: Եթե դու ընտրել ես այդ ակումբը, ապա հենց այդ ակումբի գործունեությունը քեզ շատ հետաքրքիր է, դրանից հետևություն, որ նաև նախագծերը շատ ոգեշնչող և հավես են: Ընտանիքի անդամներին ներառելու համար, ես նրանց հիշեցնում եմ, որ իմ և իմ կրթահամալիրի համար այդ ամենը կարևոր է, որ մեզ համար այդ ամենը չափազանց կարևոր և օգտակար է, այդ խոսքերից հետո նրանք միանգամից մասնակցում են, սակայն հարկ եմ համարում նշել, որ այդպիսի դեպքեր հազվադեպ են լինում, ներառելու ընթացքում խնդիրներ չեն առաջանում:

Պատմում է Մանե Հակոբջանյանը

Անկեղծ ասած, ակումբի նախագծերին, գործունեությանը ավելի լրջությամբ եմ մոտենում…Երբ այդ նախագիծի հանձնարարում են դասապրոցեսի ընթացքում, ես փնտրում եմ իրականացման ավելի հեշտ տարբերակներ՝պատում, ռադիոնյութ, փորձում եմ գտնել, թե ինչպե՞ս ավելի հեշտ իրականացնեմ նախագիծը, իսկ երբ ակումբում սկսում ենք ինչ-որ նոր նախագիծ, ես ցանկանում եմ ավելի հավեսով, ոգեշնչմամբ լի իրականացնեմ: Այդ ամենը գալիս է նրանից, որ ակումբը մոտիվացնում է, ոգեշնչում, այդ ամենն էլ ստիպում է հետաքրքրությամբ մոտենալ նախագծին:

Պատմում է Ստելլա Սարգսյանը

Рубрика: Մասնակիցների աշխատանքները, Մեր նախագծերը

Դիմավորենք մեր նոր մասնակիցներին…

Մեր ակումբում մենք ունենք նոր մասնակիցներ: Այսպիսով, մեր ակումբը սկսում է ընդունել տարրական դասարանների սովորողներին: Մեր կրթահամալիրը իր տարրական դասարաններում ունի այնպիսի սովորողներ, ովքեր նախաձեռնող են, աշխատող, ոգեշնչվող և ոգեշնչող…Այդպիսի սովորողները հենց մեր ակումբի համար են…Դե, եկենք ընդունենք մեր առաջին մասնակիցներին՝Ինեսա և Նարե Արղությաններին: Բարի գալուստ, սիրելիներս…

Նարեն մասնակցել է մեր նախագծերից մեկին՝<<Սասնա ծռեր>> նախագծին: Իր աշխատանքը կարող եք տեսնել՝այստեղ:

Ինեսա Արղությանը ներկայացնում և առաջարկում է ընտանեկան նախագիծ: Նախագծի շրջանակներում ընտանիքի անդամների հետ միասին ընթերցում ենք Ռոդարի: Ռոդարիական ընթերցումներ…Վայելե՛ք…Հղումը՝այստեղ

Рубрика: Մասնակիցների աշխատանքները

Հետաքրքիր փաստեր և վարկածներ «Սասնա ծռեր» էպոսի մասին..Ուսումնասիրենք և անմահացնենք…

Այսպիսի հետազոտություն կատարելուց հետո, կարծում եմ, որ յուրաքանչյուրի համար հետաքրքիր կլինի այս ամենի մասին իմանալը, տեղեկանալը… Նախ սկսեմ նրանից, որ կարծում եմ մենք բոլորս պարտավոր ենք «Սասնա ծռեր» էպոսը իմանալ, գոնե ինչ-որ տեղեկություն, դա մեր բոլորիս պարտականությունն է, քանի որ այն իրոք մեզ համար շատ կարևոր է և մեր մշակույթի, մեր կյանքի, մեր ազգի մեջ շատ մեծ դեր ունի: Մեր մշակույթի յուրաքանչյուր մասնիկ մենք պիտի տարածենք, իմանանք, միայն իմանալով, միայն սիրելով և մեր սրտերում պահելով մենք կկարողանանք այն անմահացնել, որը իրականում մեզ համար շատ կարևոր է: Մենք արդեն փաստացի կարող ենք ասել, որ մեր ժամանակներում երիտասարդները նախընտրում են ուղղակի խորտակվել ինտերնետի, հեռախոսների, հեռուստացույցների և այլնի մեջ, իսկ գիրք կարդալը, էպոսները հիշելը, ուսումնասիրելը և հետազոտելը ոչ այդքան տարածված է, ոչ բոլորին է հետաքրքիր: Շատերի միջից կորել է այդ լուսավոր ցանկությունը, որ ստիպում է բոլորիս անմահացնել մեր մշակույթը: Մի խոսքով, առանց երկարացնելու անցնենք մեր անմահացման գործընթացին… «Սասնա ծռեր» էպոսը ծնունդ է առել Հայկական լեռնաշխարհի ամենագողտրիկ անկյուններից մեկում՝ Սասունում: Սասունը պատմական Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառն է, որը տարածվում է Հայկական Տավրոս լեռների վրա: Սասունը լեռնային երկրամաս է, որի տարածքում են գտնվում հայտնի Ծովասար և Մարաթուկ լեռնագագաթները: Ի դեպ, Սասունցիները, որոնց հայրենիքում էլ ծնունդ է առել ազգային էպոսը, ինչպես բոլորս գիտենք, առանձնանում և աչքի են ընկնում իրենց հայրենիք սիրելով, պաշտելով և նաև իրենց համառությամբ: Հաճախ անգամ ասում են, որ նրանք մի քիչ <<ծուռ>> են: Հայոց ազգային էպոսը փոխանցվել է բանասացների և վիպասացների միջոցով՝ տարբեր պատումների ձևով: Ինչպես, օրինակ՝ տարոնցի երեսփոխան Կրպոյից Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և այնուհետև 1874 թ-ին հրատարակել «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ» վերնագրով էպոսի պատումներից մեկը: Այնուհետև մոկացի Նախո Քեռի-ից 1889թ-ին Մանուկ Աբեղյանը գրի է առնում մեկ այլ տարբերակ և հրատարակում «Դավիթ և Մհեր» վերնագրով: Ինձ համար նաև շատ կարևոր փաստ կարողացա իմանալ, կարծում եմ յուրաքանչյուր էպոսի կարևոր մի մաս, այսինքն իմացա, որ <<Սասնա ծռեր>> ազգային էպոսում պետության և պետականության խորհրդանիշը համարվում է բերդը: Եթե նկատել եք, էպոսի հերոսները անգամ կապ ունեն իր պետականության խորհրդանիշի, այսինքն՝բերդի հետ: Սանասարն ու Բաղդասարը սկիզբ են դնում Սասնա տոհմին և Սասնա տանը: Այդ ամենը նրանք անում են պարիսպներով և բերդով՝դրանց կառուցումով: Հիմա իմանանք, թե ի՞նչ են նշանակում այն պատմական իրադարձությունները, որոնք կատարվում են էպոսում: Էպոսում նկարագրվող պատմական իրադարձությունները տեղի են ունենում արաբական տիրապետության ժամանակ, և նկարագրվում է սասունցիների պայքարն արաբ նվաճողների դեմ: Որոշ պատմական իրադարձություններ ու հերոսների անուններ համընկնում են: Այն իր մեջ խտացնում է պատմության տարբեր ժամանակահատվածներ ու մշակութային շերտեր:«Սասնա ծռեր» էպոսը իրականում հսկայական նշանակություն ունի հայերի համար, քանի որ այդ էպոսում նկարագրվում և պատկերվում է հայերի ողջ կյանքը, ապրելակերպը, առօրյան… «Սասնա ծռեր» էպոսը ստեղծել է մի ժողովուրդ, որը քրիստոնեական մեծ ավանդույթներ ունի: Քրիստոնեությունը Հայաստանում տիրապետում է դեռևս 4-րդ դարից սկսած և հարյուրամյակների ընթացքում, մինչ էպոսի ստեղծվելը, քրիստոնեությունը մեծ հետք է թողել ժողովրդի գիտակցության մեջ: Աստվածաշնչյան պատմությունները,   քրիստոնե-ական շատ գաղափարների հետ միասին, մտել են այդ հավատով ապրող ժողովրդի առօրյա և  դրանց ազդեցությունը էպոսում բացառելն անհնար է: Ճիշտ է, կրոնն սկսել էր արմատանալ ու հաստատվել հայերի կյանքում, կենցաղում և գիտակցության մեջ, սակայն մինչ այդ եղածը՝ հեթանոսությունն էլ  չէր մոռացվել: Էպոսի կերպարներից շատերն են գնում, նույնանում իրենց հեթանոսական սկզբին: «Սասնա ծռերի» հերոս Մհեր-Միհրը փակված է «Ագռավու քար» կամ «Ակռփու քար» կոչված քարաժայռում, որ ժողովրդական ստուգաբանության համաձայն այդպես է կոչվում, որովհետև Մհերի նետից վիրավոր խոսող ագռավն է նրան այդտեղ առաջնորդել. «Ինչ ագռավ մտավ էնտեղ, էն դիմաց կասին Ագռավու քեար»:

Կա այսպիսի հետաքրքիր և զարմանալի մի փաստ, որ «Սասնա ծռերի» մյուս հերոսները ևս ծագում են ուրարտական մեծ աստվածների կերպարներից: 

Աղբյուր I
Աղբյուր II
Աղբյուր III
Աղբյուր IV