Рубрика: Մեր նախագծերը

Բացահայտենք Ստեփանավանը …

Մենք միշտ ասում ենք, որ Պատանեկան ակումբը ստեղծում է մի հարթակ, որը հասանելի է յուրաքանչյուրի համար։ Ասում ենք, որ ակումբը տալիս է այդ արտահայտվելու հնարավորությունը, այդ բացահայտման հնարավորությունը, սակայն արդյո՞ք դա միշտ է այդպես։ Նկատել եմ, որ կրթահամալիրից դուրս Պատանեկան ակումբը ունի շատ քիչ մասնակիցներ, իսկ ինչ վերաբերվում է մասնակիցներին Երևանից դուրս, ապա այդտեղ ընդհանրապես ասելու չէ։

Այսպիսով, որոշեցինք իրականացնել մի այսպիսի հետաքրքիր նախագիծ, որը մեզ և մեր ակումբին կընձեռի այդ հնարավորությունը։

Նախագծի նպատակը.

Արտագնա պարապմունք

Ձեռք բերել նոր մասնակիցներ

Ստեփանավանի ստեղծագործ սովորողներին ընձեռել հետաքրքիր ինքնաբացահայտման հարթակ

Անցնել ակումբի զարգացման նոր փուլ

Շրջել Ստեփանավանով, տեսնել բնությունը

Հավես ժամանակ անցկացնել, շարունակել մեր Հանդիպում֊քննարկումները արդեն նոր մասնակիցների հետ, լսել նոր կարծիքներ

Նախագծի ընթացքը.

Մենք ընտրել ենք Ստեփանավանը`որպես ակումբի զարգացման նոր մի աշխարհ: Կկարողանանք այցելել Ստեփանավան, ծանոթանալ տեղանքին, այնտեղի դպրոցներին, հաստատել կապ այնտեղի հաստատությունների հետ: Ստեփանավանում՝ դպրոցներում, կներկայացնենք մեր ակումբը, տեղում միասին կընթերցենք ինչ֊որ մի պատմվածք, ստեղծագործություն, կանենք քննարկում, այնուհետև արդեն կբացահայտենք այնտեղի ստեղծագործ անձանց։ Նրանք կդառնան մեր փոքրիկ մի մասնիկը, մեր օնլայն անդամները։

Նախագծի մասնակիցներ.

Պատանեկան ակումբի անդամներ, գրականության ուսուցիչներ, այլ ցանկացող սովորողներ

Նախագծի իրականացման օրերը.

մայիսի 7-8

հանդիպումներ՝- Գյուլագարակի միջնակարգ դպրոցի դասավանդողների և սովորողների հետ։

Արդյունքում`

Լուսաբանում անդամների բլոգներում, ակումբի կայքում, շարունակական կապ

Հանդիպման-քննարկման ծրագիրը՝

Օրը՝ մայիսի 7

Ժամը՝ 13:00

Տևողությունը- մոտ մեկ ժամ

Որպես քննարկման նյութ ընտրել ենք «Թումանյանի կյանքի անսասան օրենքը»:

Նյութը սկզբում հենց տեղում կկարդան դպրոցի սովորողները, կծանոթանան, կհասկանան, կկազմեն իրենց կարծիքը թեմայի շուրջ և այնուհետև կսկսենք քննարկումը:

Հատվածներ և հարցեր քննարկման համար.

Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ: Վերջը դու ես յաղթելու

Ինչ եք կարծում արդյո՞ք մարդ կարող է լինել լիարժեք անկեղծ, հատկապես մերօրյա իրականության մեջ:

Ես ունէի այն, ինչ որ ամէնից էականն է — հոգու լիակատար հանգստութիւն:

Ինչպես պետք է մարդ հասնի այդ հոգու լիակատար հանգստությանը: Դա ժամանակի հարց է, թե՞ դրա համար պետք է արվեն կոնկրետ գործողություններ:

Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում:

Համաձայն եք այս մտքի հետ, ինչպես կվերլուծեք:

Оставьте комментарий